Արարատ գյուղի գազամատակարարումը նոյեմբերի 11-ին կդադարեցվի

10:48 • 10.11.22

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարին նոր բաժանորդների միացման նպատակով նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ գյուղի գազասպառողների գազամատակարարումը։

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: