Կալանավորել են Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին. Գեղամ Մանուկյան

16:28 • 10.11.22

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Բերդ քաղաքում ենք, ուր կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Հայաստանում օկուպացիոն ռեժիմը, չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափանցումն» է արել սահմանամերձ Տավուշ ու կալանավորել համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն իր թիմակից ավագանու անդամներին։»։