Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի միայն «Դամոկլյան սրի» ներքո. Սերբիայի նախագահ

21:49 • 10.11.22

Սերբիայի իշխանությունները կաջակցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միայն «Դամոկլյան սուրը գլխավերևում»։ Հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։

«Մենք պատժամիջոցների քաղաքականություն չենք վարում նրանց դեմ, ովքեր պաշտպանել են մեզ 2015 թվականին և ովքեր օգնել են մեզ մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Սա է մեր էությունը, քաղաքականությունը... Մենք կարող ենք հրաժարվել սրանից, եթե մեր գլխին բառացիորեն դամոկլյան սուրը լինի»,- շեշտել է Սերբիայի նախագահը և հավելել, որ առայժմ նման սպառնալիք չի տեսնում, և եթե իրեն պարտադրեն փոխել իր դիրքորոշումը պատժամիջոցների վերաբերյալ, ապա անձամբ կտեղեկացնի քաղաքացիներին այդ մասին։