ԱՄՆ-ում չգործած սպանության համար 17 տարի բանտում անցկացրած տղամարդը դատի է տվել հետախույզներին
Չիկագոյի բնակիչը, որն անարդար դատավճռի պատճառով 17 տարի անցկացրել է ճաղերի հետևում, արդարացվուց հետո դատի է տվել քաղաքային իշխանություններին և հետախույզներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Դանիել Ռոդրիգեսն անօրինական կերպով բանտարկվել էր 1991 թվականին մի սպանության համար, որը նա չի կատարել: Տղամարդը դատապարտվել էր Խոսե Ժունիտո Էրնանդեսի գնդակահարության մեղադրանքով:
Այժմ հաղորդվում է, որ տուժողը քաղաքացիական հայց է ներկայացվել Չիկագո քաղաքի իշխանությունների և գործով ներգրավված մի քանի այլ հետախույզների դեմ: Հայցը պահանջում է դրամական փոխհատուցում:
Ռոդրիգեսը միշտ պնդել է իր անմեղությունը՝ հայտարարելով, որ Չիկագոյի ոստիկանության նախկին դետեկտիվ Ռեյնալդո Գևարան ֆիզիկական բռնության է ենթարկել և սպառնացել, որպեսզի ինքը կեղծ խոստովանություն տա:
«Ես ամեն օր արթնանում էի այն մտքով, որ մի օր խցի դուռը բացվելու է, և նրանք ասելու են, որ մենք սխալվել ենք։ Դուք ազատ եք: Բայց դա երբեք տեղի չունեցավ»,- ասել է Ռոդրիգեսը:
Քուք շրջանի դատավոր Սոֆիա Աչերսոնը չեղյալ է համարել Ռոդրիգեսի դատավճիռը:










