Իմ ծննդյան ամենալավ նվերն է Թայֆունը. այսօր Կենդանաբանական այգու գետաձիու և նրա խնամողի տարեդարձն է

12:11 • 11.11.22

Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծայառությունը հայտնում է, որ այսօր գետաձիու՝ Թայֆունի և իր խնամողի՝ տիկին Ալլայի ծննդյան օրն է միաժամանակ:

«Տիկին Ալլան ասում է՝ իմ ծննդյան ամենալավ նվերն է Թայֆունը։ Գետաձիուն ծնված օրից խնամել է տիկին Ալլան։ Եկեք գուշակենք արդեն քանի՞ տարի է, և դե իհարկե շնորհավորենք նրանց»,-ասվում է  հաղորդագրության մեջ։

 
Նշենք, որ Թայֆունն այսօր դառնում է 14 տարեկան: