Ուկրաինային անհրաժեշտ է մոտ 203 միլիոն դոլար՝ վնասված էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար
Կիևին անհրաժեշտ է մոտ 203 միլիոն դոլար՝ վնասված էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ավելի քան 2,5 միլիարդ գրիվնա (մոտ 68 միլիոն դոլար) պահանջվում է վնասված ՋԷԿ-երի արտադրությունը վերականգնելու համար: Ամենապահպանողական գնահատականներով՝ մոտ 5 միլիարդ գրիվնա (մոտ 135 միլիոն դոլար) է անհրաժեշտ էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի օպերատորների օբյեկտները կարգի բերելու համար»,- ասել է Շմիգալը: կառավարության նիստում։
Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի պլանային անջատումները, որոնցից հոկտեմբերին տուժել է ավելի քան 9 միլիոն քաղաքացի, կշարունակվեն։










