Երևանում «Հայփոստի» մասնաճյուղից գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղը․ Shamshyan.com

12:44 • 11.11.22

Այսօր՝ ժամը 05։00-ից 05։30-ն ընկած ժամնահատվածում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում` Աթոյան փողոցում գործող «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանից ներս է մտել և հափշտակություն կատարել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այնտեղից հափշտակել է զինվորների համար նախատեսված հանգանակությունների արկղը, որում եղել է գումար, ապա դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։