Պուտինը պարգևատրել է Դմիտրի Մեդվեդևի կնոջը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահի կնոջը՝ Սվետլանա Մեդվեդևային։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի հրամանագրին։
«Բարեգործական և սոցիալական գործունեության մեջ մեծ ներդրում ունենալու համար պատվո շքանշան շնորհել Սոցիալական և մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի նախագահ Սվետլանա Վլադիմիրովնա Մեդվեդևային»,-ասված է փաստաթղթում։










