Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալվելիս հաղթեց Վուլվերհեմփթոնին

18:36 • 31.12.22

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։

Հանդիպման միակ գոլը 76-րդ րոպեին խփեց ընդմիջումից հետո փոխարինման մտած Մարկուս Ռեշֆորդը։

ՄՅՈւ-ն 32 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։ «Վուլվերհեմփթոնը» 13 միավորով 18-րդ տեղում է։