Ուկրաինական գերությունից վերադարձել է 82 ռուս զինծառայող

18:11 • 31.12.22

Ավելի քան 80 ռուս զինծառայող ազատ են արձակվել ուկրաինական գերությունից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Դեկտեմբերի 31-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 82 ռուս զինծառայող»,- հայտնել են նախարարությունից։

Ռազմատրանսպորտային ինքնաթիռները բոլոր ազատվածներին կհասցնեն Մոսկվա բուժման և վերականգնման համար։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն։