Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ. Շառլ Միշել

19:55 • 15.07.23

Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։

Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը․

«Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ։ Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։

Միշելը նաև տեղեկացրել է, որ ամռանից հետո ևս մեկ եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Բացի դրանից՝ Գրանադայում տեղի կունենա նաև հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։