Առաջիկա ժամերին Ֆրանսիան արցախցիներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար սարքավորումներ կուղարկի Երևան․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան X սոցկայքի իր միկրոբլոգում գրառում է արել՝ հայտնելով, որ առաջիկա ժամերին Ֆրանսիան վիրավոր արցախցիներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար սարքավորումներ կուղարկի Երևան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոլոննան հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել երեկ երեկոյան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին օգնելու համար։
«Իմ բոլոր մտքերը վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը», - գրել էր նա:










