Արցախցիներին Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրել է ավտոբուսներ

10:18 • 28.09.23

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր:

Արցախցիներին Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրել է ավտոբուսներ