Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ)

10:49 • 30.09.23

Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան:

Այս մասին տեղեկանում ենք ռուսական խաղաղապահ առաքելության թելեգրամյան ալիքից։

Հաղորդվում է, որ ՀՀ-ից ԼՂ հասցված ալյուրն օգտագործվելու է հացի պատրաստման համար, որն էլ կբաշխվի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ)