Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

17:26 • 02.10.23

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հրաչյա Մկրտչյանին պատկանող (ք․ Երևան) հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես․

- ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, տաք ջրով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, աշխատակիցների համար հանդերձարանով,

- սննդի կառույցի հատակը և դուռը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

- բոլոր սարքավորումները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:

- սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական գրքույկ։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով