Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով 161 պաղեստինցի զոհվել է, 931-ը՝ վիրավորվել

17:40 • 07.10.23

Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով 161 մարդ զոհվել է, 931-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր  իսրայելական կողմը վերջին տվյալներով ունի առնվազն 40 զոհ, 740 վիրավոր։