Պաղեստինի ԱԳՆ-ն մեղադրել է իսրայելական բանակին սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու համար (տեսանյութեր)

21:06 • 10.10.23

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք են կիրառել։

Այս մասին հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը։

«Իսրայելական օկուպացիոն ուժերը Գազայի հատվածի ալ-Կարամա շրջանում պաղեստինցիների դեմ միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆոր են օգտագործել»,- ասված է ԱԳՆ-ի Х-ի (նախկին թվիթեր) միկրոբլոգում արված գրառման մեջ:

Արգելված զինամթերքի կիրառման տեսանյութերը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։