Տաքսու վարորդի ու պատվիրատուի միջև գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է վարորդի դանակահարությամբ․ Shamshyan.com

21:38 • 10.10.23

Հոկտեմբերի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:10-ի սահմաններում «Էրեբունի»  բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Պարզվել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Գրիգոր Ա.-ն է, ով աշխատում է որպես տաքսու վարորդ: Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Շիրակի փողոցի 72 հասցեում, որտեղ նրա հետ գումարային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ պատվիրատուն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին և դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Տաքսու վարորդի ու պատվիրատուի միջև գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է վարորդի դանակահարությամբ․ Shamshyan.com