Սլովակիայի վարչապետի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են. նախարար

22:29 • 15.05.24

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են։ Սլովակիայի «Markiza» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել է Սլովակիայի աշխատանքի նախարար Էրիկ Տոմաշը։

«Վարչապետի վիճակը ծանր է», - ասել է Տոմաշը:

Նա նշել է, որ այժմ Ֆիցոյին վիրահատում են, և վիրահատությունը կարող է երկար տևել, քանի որ հրազենային վնասվածքի հետևանքով մի քանի օրգան է վնասվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:

Հարձակվողը ձերբակալվել էր։