Արարատի մարզում «Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և երկաթե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Վիրավորները մայր ու որդի են:










