Կամ կիջնեք պատասխան կտաք, կամ դուք ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի մասնակից եք․ Բագրատ Սրբազանը՝ ԱԳ նախարարին

13:25 • 31.05.24

Մենք պահանջ ունենք ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, որին լավ եմ ճանաչում, մարդակյնորեն շփվել եմ, պատերազմի օրերին էլ եմ տեսել և որը կարելի է ասել առաջին զոհն է եղել այևս ստախոս վախկոտի:

Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստախոսն ու վախկոտը բունկերում թաքնված վրեժի կոչ էր անում ՀՀ քաղաքացիների հանդեպ, այդ նույն ժամանակ այս շենքում նստած իր մերձավոր ընկերը հանձնված էր մարդկանց զայրույթին»,- ասաց նա։

Սրբազանը ասաց, որ իրենց պահանջը այն է, որ Արարատ Միրզոյանը իջնի և պատասխան տա վերջին օրերին թուրք-ադրբեջանական կողմից արված հայտարարություններին։

«Եթե դուք չեք իջնելու, հրապարակային չեք խոսելու, ուրեմն այն բոլոր ասվածները, որ դուք դավաճան եք, գործակալ եք, ձեր վրա եք վերցնելու, և, հետևաբար, ծառայում եք ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին։

Ու հիշեք, ա՛յ քնքուշներ, ձեզ չեն նվաստացրել, բոլորիս են նվաստացրել, դուք ուրացել եք բոլորիս։ Կամ դուք կիջնեք ու պատասխանը կտաք, կամ դուք ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի մասնակից եք»,- ասաց նա։