Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների դիեր են փոխանակել, Մոսկվային վերադարձվել է 45, Կիևին՝ 212 մարմին

15:15 • 31.05.24

Ռուսաստանը, Ուկրաինայի հետ փոխանակման շրջանակներում, վերադարձրել է ռուս զինվորականների 45 դի, РБК-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների համակարգող խորհրդարանական խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։

Փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձվել 212 զոհված զինծառայողի դի, հայտնում է ռազմագերիների բուժման ուկրաինական համակարգող շտաբը, գրում է rbc.ru-ն։

Նրանք հայտարարել են, որ փոխանցումն իրականացվել է Ժնևի կոնվենցիաների նորմերին համապատասխան։

Նույնականացումից հետո դիերը կհանձնվեն զոհվածների հարազատներին՝ հուղարկավորելու համար։