2024-ին ՌԴ ԶՈՒ-ն գրավել է 880 քկմ տարածք, Ուկրաինայի ԶՈՒ-ն Խարկովի կարևոր շրջաններում նահանջել է 8-9 կմ-ով. Բելոուսով

13:25 • 31.05.24

2024 թվականին ՌԴ զինված ուժերը գրավել է 880 քառակուսի կիլոմետր տարածք, Ուկրաինայի Զինված ուժերը Խարկովի մարզի կարևոր շրջաններում նահանջել են 8-9 կիլոմետրով. այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նորանշանական պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը:

Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մայիսին կորցրել է ավելի քան 35 հազար զինվորական և 2700 միավոր զենք:

Պաշտոնյայի պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտություն պատճառելու բոլոր փորձերն ապարդյուն են, և որ հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները, անշուշտ, կիրականացվեն:

Բելոուսովի խոսքով՝ Ուկրաինան 2022 թվականից ի վեր արևմտյան երկրներից ստացել է ավելի քան 278 միլիարդ դոլար: