Ժամեր անց առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնատարների առաջին խմբերը կհասնեն աղետի գոտի․ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ (տեսանյութ)

13:21 • 31.05.24

Մայիսի 26-ին Տավուշի և Լոռու մարզերում տարերային աղետի հետևանքով առաջացած հեղեղումներն ուսումնասիրելու, վնասները հասցեագրելու, մարդկանց կարիքները հասցեական գնահատելու Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունից ժամեր անց հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն արդեն աղետի գոտում էին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

«Աշխատանքային խմբերը հասցրել են լինել աղետի գոտու գրեթե բոլոր բնակավայրերում։

Բոլոր խնդիրները, ինչպես որ հանձնարարված էր, կարճ ժամանակում արձանագրվել են։

Իրավիճակը պահանջում է խիստ օպերատիվ արձագանք, բնակիչներին րոպե առաջ անհրաժեշտ է օժանդակություն, ուստի ժամեր անց առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնատարների առաջին խմբերը կհասնեն աղետի գոտի։

Համբերություն և ուժ մեր հայրենակիցներին...», - ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։