Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ)

17:51 • 01.06.24

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի Անգլիական այգում կազմակերպվել է «Մանկական գրքի փառատոն»: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Զանգակ» գրատունն իրականացնում է նախագիծ, որն ունի կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է փառատոնի բացմանը, շնորհավորել ու երեխաների համար ընթերցել Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը: