Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթով ուղևորվում է Գյումրի (տեսանյութ)

13:05 • 01.06.24

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները քիչ առաջ երթով ուղևորվեցին Գյումրի:

Ավտոերթը մեկնարկեց Աշտարակի խճուղու «Կարմիր խաչ»-ի հարակից հատվածից:

Նշենք, որ շարժման մասնակիցներն այնտեղ կմասնակցեն Գյումրու Թատերական հրապարակում մշակութային միջոցառման, իսկ Ժամը 18:00-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա հանրահավաք:

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։