Վայոց Ձորում արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը (լուսանկարներ)

11:26 • 01.06.24

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների հետ փորձում են արջին ծառից իջեցնել, սակայն  դեռևս ոչ մի արդյունք։

Нет описания.

Нет описания.

Нет описания.