Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա

13:48 • 01.06.24

Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի վրա: Այս մասին հայտնում է Sputnik Georgia–ն՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը։ Անհայտ անձինք մահակներով ջարդել են ապակիները, վնասել տեխնիկան։

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ հարձակմանը մասնակցել է մոտ 100 մարդ։ Նրանք նաև կուսակցականներին սպառնացել են բռնությամբ։