Գեղարքունիքում «Toyota»-ն բախվել է տաղավարին, կողաշրջվել ու բախվել բետոնե սյանը

20:37 • 01.06.24

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 19:10-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական  տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է ճանապարհի կողնակում, ապա առաջ ընթացել, բախվել տաղավարին, ապա կողաշրջվել, բախվել բետոնե եզրաքարերին ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասել են, որ մահացածը վարորդի մայրն էր, ավտոմեքենայում եղել են նաև վարորդի կինն ու երեխան: