Ուոլ Սթրիթի միլիարդատերերը դատարանի վճռից հետո որոշել են աջակցել Թրամփին․ Bloomberg

18:01 • 01.06.24

Ֆինանսական հաշվետվությունների կեղծման գործով մեղադրական դատավճռից հետո ամերիկացի միլիարդատերերը որոշել են առաջիկա ընտրություններում աջակցել նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուոլ Սթրիթի գործարարների հայտարարություններին։

Ամերիկյան էլիտայի ներկայացուցիչների թիվը, ովքեր անցել են Թրամփի կողմը, ժյուրիի որոշումից հետո ավելացել է, գրում է հրատարակությունը։ Միևնույն ժամանակ, խոսքը նաև այն ձեռնարկատերերի մասին է, ովքեր երես թեքեցին նրանից 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհից հետո։

Պատճառը փողն էր։ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի շրջանակում խոստացել էր կրճատել հարկերը հարուստների համար և թուլացնել կարգավորումը, մինչդեռ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը հակառակի օգտին է հանդես գալիս։