Սևանում անհետ կորել է 25-ամյա երգահան Անահիտ Մնացականյանը

16:06 • 02.06.24

Մայիսի 31-ի գիշերվանից Սևանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա երգահան  Անահիտ Հակոբի Մնացականյանը:

Այս մասին տեղեկացնում են երիտասարդ աղջկա ընտանիքի անդամներն ու ընկերները:

Նշվում է, որ յուրաքանչյուր տեղեկատվության համար քաղաքացիները կարող են զանգահարել  094952527 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկներն, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:  

Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել: