Ստամբուլում քառահարկ բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ են մնացել (տեսանյութ)
Ստամբուլում Քյուչուքչեքմեջե թաղամասում եռահարկ շենք է փլուզվել, հայտնում է Haberturk-ը։
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի խոսքով՝ փլատակների տակից հաջողվել է փրկել յոթ մարդու, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, և առնվազն երկու մարդ մնացել է շենքի փլատակների տակ։ Հաղորդվում է մեկ զոհի մասին:
Շենքը կառուցվել է 1988թ.: Դրա փլուզման պատճառները պարզ չեն, նշել է Գյուլը։
Փլուզման պահի տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:










