Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկերի «Renault logan»-ը

10:22 • 03.06.24

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 60–ամյա Լևոն Մինասյանին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենայում:  

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, սակայն կան կասկածներ, որ ավտոմեքենան միտումնավոր այրել են:

Տուժած Մինասյանը հայտնի տիկտոկեր է՝ «Լևոն Արքա» մականունով: