Կենդանաբանական այգում կա մի փիղ՝ Բունկան, որը միայնակ է այնտեղ բնակվում, նրա պատմությունը հսկողական թող դառնա, որ անդրադառնանք․ Ավինյան
Այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստանում Բունկա փղի հետ կապված։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Խոսքը նրա մասին է, որ մեր կենդանաբանական այգում կա մի փիղ, որը միայնակ է այնտեղ բնակվում, ու տարբեր բնապահպանական խմբեր ահազանգում են, որ այդ պայմանները լավը չեն»,- ասաց նա։
Արձագանքելով՝ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց․ «Առաջին բանը, որը ձեռնարկել ենք, փղի ազատավանդակի ընդլայնումն է եղել, որը հնարավորություն կտա Բունկային լավ պայմաններով ապահովել, ինչպես նաև ունենալ հնարավորություն երկրորդ փիղ բերելու համար»։
Ավինյանն էլ իր հերթին նշեց․ «Բունկա փղի պատմությունը հսկողական թող դառնա, մենք պարբերաբար կանդրադառնանաք այս հարցին»։










