Ուկրաինական արմատներով «Միսս Բուլղարիային» զրկել են տիտղոսից

21:38 • 03.06.24

Ուկրաինական ծագումով Ելիզավետա Կրավեցը զրկվել է «Միսս Բուլղարիա» տիտղոսից, պարտավորությունները չկատարելու համար,  որը նա ստացել է 2023 թվականին։

Այս մասին հայտնում են մրցույթի կազմակերպիչները՝ չհստակեցնելով, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կրավեցը 2023 թվականի սեպտեմբերին, 17 տարեկանում ճանաչվել է Բուլղարիայի ամենագեղեցիկ աղջիկը։

«Միսս Բուլղարիա» կազմակերպության ղեկավարը ափսոսանքով հայտնում է, որ որոշել է թագից զրկել գործող հաղթողին՝ Մադեմուզել Ելիզավետա Կրավեցին», - ասվում է սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։