Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 439-ի

23:12 • 03.06.24

Գազայի հատվածում իսրայելյան զինուժի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հունիսի 3-ի առավոտյան դրությամբ հասել է 36 հազար 439-ի:

Անցած 24 ժամում սպանվել է 60 և վիրավորվել է 220 պաղեստինցի: Ընդհանուր հաշվով վիրավորների թիվը հասել է 82 հազար 627-ի: