Թրամփը Խաբիբ Նուրմագոմեդովին խոստացել է դադարեցնել պատերшզմը Պաղեստինում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ultimate Fighting Championship-ի (UFC) նախկին չեմպիոն դաղստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին խոստացել է դադարեցնել պատերազմը Պաղեստինում։
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Իսլամ Մախաչովի և Դասթին Պուարիեի մենամարտի ժամանակ:
Նուրմագոմեդովը զրուցել է Թրամփի հետ, որը դահլիճում ներկա է եղել որպես հանդիսատես։ X սոցիալական ցանցում նրանց երկխոսության տեսանյութը հրապարակել է MMA-ի նախկին մարտիկ և բլոգեր Թամ Խանը։
«Ես գիտեմ, որ Դուք կդադարեցնեիք պատերազմը Պաղեստինում», - ասել է Նուրմագոմեդովը:
«Մենք կկանգնեցնենք դա, ես կկանգնեցնեմ»,- պատասխանել է Թրամփը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ընտրությունների մրցավազքում հիմնական մրցակիցներն են պետության ներկայիս ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենը և նախկին առաջնորդ հանրապետական Թրամփը։










