Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը

23:15 • 03.06.24

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել գերեզմանների մոտ՝ մայթին։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։