Արատես գյուղի հանդամասում արջը hարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

10:02 • 04.06.24

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը գյուղացիների օգնությամբ հանդամասից հիվանդանոց է տեղափոխել մարմնական վնասվածքներով մի քաղաքացու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջն անակնկալ հարձակվել է  նրա վրա:

Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար: