Լուկաշենկոն Մոնղոլիայի նախագահից ստացել է 2 ձի և փոխարենը նվիրել 2 տրակտոր

15:30 • 04.06.24

Հունիսի 4-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել իր մոնղոլ գործընկեր Ուխնաագին Խուրելսուխի հետ։ Նրանք այցելել են մոնղոլական մշակույթի կենտրոն, որտեղ փոխանակվել են նվերներով, գրում է sng.today-ը:

Նախ, պետությունների ղեկավարները նետաձգությամբ են զբաղվել: Լուկաշենկոյի արձակած նետը թռել է ավելի քան 75 մետր։ Այնուհետեւ Խուրելսուխը Բելառուսի նախագահին երկու ձի է նվիրել։ Ի պատասխան՝ Լուկաշենկոն նրան բելառուսական արտադրության երկու տրակտոր է նվիրել։

Լուկաշենկոն ընդգծել է, որ այս հատուկ տեխնիկան շատ օգտակար կլինի Մոնղոլիայի ընդարձակ տարածքներում։ 

Лукашенко обменялся с Хурэлсухом подарками. Фото: БелТА