Չեխիայում ճեպընթաց և բեռնատար գնացքներ են բախվել. կան զոհեր
Չեխիայի Պարդուբիցե քաղաքի մերձակայքում ճեպընթաց գնացքի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհվել է չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Hospodářské Noviny թերթը՝ հղում կատարելով օպերատիվ ծառայությունների տվյալներին։
Գնացքները ճակատ-ճակատի բախվել են մեծ արագությամբ: Ճեպընթաց գնացքը ռելսերից դուրս է եկել և շրջվել, վնասվել է նաև բեռնատար գնացքի առաջին վագոնը։ Վթարի գոտում երթևեկությունը մինչև հունիսի 6-ի առավոտ արգելափակված է եղել։
Տեղում աշխատել է շտապօգնության ութ խումբ և 36 փրկարար, հայտնում է Aktuálně պորտալը։
Էքսպրես գնացքը Պրահայից ուղևորվում էր Սլովենիայի Կոսիցե քաղաք՝ տեղափոխելով մոտ 300 ուղևոր։










