Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, բախվել է 5 մեքենա

20:57 • 06.06.24

Այսօր՝ հունիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 63-ամյա Էդիկ Անդրեասյանի վարած «Mitsubishi Galant» մակնիշի, 34-ամյա Դավիթ Մուկուչյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի, 67-ամյա Արտուշ Դաշյանի վարած «PAZ» մակնիշի, 36-ամյա Ջիվան Եղյանի վարած «Opel Zafira» մակնիշի և 26-ամյա Գոռ Մարգարյանի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Nissan Rogue»-ի վարորդը Գ․ Մարգարյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mitsubishi Galant»-ի վարորդ Է․ Անդրեասյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող է։