Ճարճակիս գյուղում անասնակեր է այրվել (լուսանկարներ)

17:01 • 07.06.24

Հունիսի 7-ին, ժամը 11։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։03-ին, մարվել՝ 13։45-ին։  Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։

May be an image of 1 person, fire and grass

May be an image of fire and grass