Կասկադը Երևանի սիրտն է․ Ավինյանը Ֆրանսիացի ճարտարապետի հետ քննարկել է, թե ինչպիսին պիտի լինի Կասկադի տեսքը (տեսանյութ)

22:34 • 07.06.24

Ավինյանը Ֆրանսիացի ճարտարապետի հետ քննարկել է թե ինչպիսին պիտի լինի Կասկադի տեսքը։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։

«Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը:

Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ»,- գրել է նա։