Ադրբեջանում կայծակի հարվածից 2 սահմանապահ է մահացել

11:31 • 09.06.24

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության երկու զինծառայող մահացել է կայծակի հարվածից։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ հունիսի 9-ին մայոր Բախըշ Բախըշլին և զինծառայող Ալի Նագիևը մահացել են Լենքորանի սահմանային ջոկատի պաշտոնական տարածքում ծառայություն կատարելիս։