Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա

21:20 • 09.06.24

Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարեց երթի մեկնարկի մասին:

Երթը կընթանա Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան փողոցներով։

Մնացած անելիքների մասին Բագրատ Սրբազանը նշեց, որ կհայտարարի քիչ ավելի ուշ։

Այս պահին քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա: