Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արեն Մկրտչյան (տեսանյութ)

18:56 • 09.06.24

Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։

«Նախկին էլեկտրասյուներն ամբողջությամբ ջրի տակ էին հայտնվել։ Տեղադրվել են նորերը, անցկացվել սնուցող նոր գծեր։

Տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին։ Վերականգնողական միջոցառումները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։