Պաշտոնապես մոտ 3 ժամ առաջ մուտքագրել ենք ԱԺ 33 պատգամավորի ստորագրությամբ առաջարկը. Արծվիկ Մինասյան

14:40 • 10.06.24

Մոտ 3 ժամ առաջ պաշտոնապես մուտքագրել ենք ԱԺ 33 պատգամավորի ստորագրությամբ առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Գրության մեջ հստակ արձանագրվել է, որ միջնորդություն է ներկայացված այն մասին, որ այսօրվա խորհրդի նիստի օրակարգում ներառվի հարցը և որոշում կայացվի հունիսի 11-ին արտահերթ նիստ գումարելու մասին»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ արտահերթ նիստ հրավիրելու համար սահմանադրությամբ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի ՝ տվյալ դեպքում 27 պատգամավորի մասին է խոսքը, բայց արդեն 33 ստորագրություն ունեն:

«Կարող ենք համարել, որ ունենք 35, քանի որ 2 պատգամավոր տեխնիկական պատճառներով չեն ստորագրել»,- ասաց Արծվիկ Մինասյանը: