Ուժեղ կարկուտը թռիչքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի օդանավի դիմապակին և քիթը

13:28 • 10.06.24

Ուժեղ կարկուտը թռիչքի ժամանակ կոտրել է Austrian Airlines ավիաընկերության Վիեննա ուղևորվող  ինքնաթիռի դիմապակին և քիթը, հայտնում է գերմանական Bild թերթը:

Airbus A320 ինքնաթիռը Մայորկայից Վիեննա էր թռչում։ Օդաչուն աղետի ազդանշան է տվել դիսպետչերներին այն բանից հետո, երբ կարկուտը կոտրել է դիմապակին։ Այնուհետև օդաչուները ստիպված են եղել «կույր վայրէջք» կատարել Վիեննայի օդանավակայանում։

Ուղևորները կարողացել են պատճառված վնասի մասշտաբները գնահատել միայն վայրէջքից հետո։

«Մենք անցել ենք ամպրոպի միջով: Վայրէջքից մոտ կես ժամ առաջ հանկարծակի ուժեղ ցնցում է զգացվել»,- ավստրիական Kronen թերթին ասել է ուղևոր Մարսել Հ.-ն: