Շաբաթ կիրակի օրերին երեք անձ է դանակահարվել, մեկը՝ մահացել է
Երեկ 2 անձ է դանակահարվել Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում։ Նրանցից մեկը մահացել է, մյուսը՝ գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նախորդ օրը դանակահարվել է ևս 1 անձ, նա այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Վարույթ է նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով, իրականացվում է քննություն։
Ճշտող հարցին՝ դեպքերը որքանո՞վ կապ ունեն գինու փառատոնի հետ, նա պատասխանեց․ «Ժամը ու հատվածը մոտ է դրան, բայց ես չեմ կարող կապել դրա հետ»։
Նշենք, որ Սայրան փողոցում հունիսի 7-9-ն անցկացվում էր Գինու փառատոնը։










